Գեներալ Ջազայերի.«ԱՄՆ-ն ահաբեկչության դեմ պայքարում խարդախություն է անում»
https://parstoday.ir/hy/news/iran-i67680-Գեներալ_Ջազայերի._ԱՄՆ_ն_ահաբեկչության_դեմ_պայքարում_խարդախություն_է_անում
Իրանի Իսլամական Հանրապետության Զինված ուժերի ավագ խոսնակն ասել է.«Իրաքում ու Սիրիայում ԱՄՆ-ի պահվածքը վկայում է այդ երկրի կողմից ահաբեկիչներին աջակցություն ցուցաբերվելու և հակաահաբեկչական կոալիցիաներ ստեղծվելու շրջանակում առկա բացահայտ հակասությունների ու խաբեության մասին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 19, 2017 13:01 Asia/Tehran
  • Գեներալ Ջազայերի.«ԱՄՆ-ն ահաբեկչության դեմ պայքարում խարդախություն է անում»

Իրանի Իսլամական Հանրապետության Զինված ուժերի ավագ խոսնակն ասել է.«Իրաքում ու Սիրիայում ԱՄՆ-ի պահվածքը վկայում է այդ երկրի կողմից ահաբեկիչներին աջակցություն ցուցաբերվելու և հակաահաբեկչական կոալիցիաներ ստեղծվելու շրջանակում առկա բացահայտ հակասությունների ու խաբեության մասին»:

Բրիգադային գեներալ Մասուդ Ջազայերին նշել է.«ԱՄՆ-ի ցանկացած համաձայնություն անընդունելի է և չպետք է Սպիտակ տան երկստանդարտ խաղադաշտում ու ԱՄՆ-ի անօրինական շահերի ուղղությամբ քայլել»:

Գեներալ Ջազայերին հստակեցրել է.«Իրաքը և Սիրիան թիկունքում են թողել ծանր օրերը ,ուստի այն երկրները որոնք կարողացել են առանց ուրիշների աջակցության հաղթահարել ծանր ժամանակները, այսուհետ էլ կկարողանան պաշտպանել իրենց անկախությունն ու տարածքային ամբողջականությունը»:

Նա ընդգծել է.«Ոչ ոք իրավունք չունի Սիրիայի ու Իրաքի ժողովուրդների ու լեգիտիմ կառավարությունների փոխարեն որոշում կայացնել»:

«Ամերիկյան հակահաբեկչական կոալիցիայի դեմ երկրները պետք է առավել քան երբևէ միավորվեն»․ հավելել է գեներալ Ջազայերին: