Գեներալ Ջազայերի.«ԱՄՆ-ն ահաբեկչության դեմ պայքարում խարդախություն է անում»
Իրանի Իսլամական Հանրապետության Զինված ուժերի ավագ խոսնակն ասել է.«Իրաքում ու Սիրիայում ԱՄՆ-ի պահվածքը վկայում է այդ երկրի կողմից ահաբեկիչներին աջակցություն ցուցաբերվելու և հակաահաբեկչական կոալիցիաներ ստեղծվելու շրջանակում առկա բացահայտ հակասությունների ու խաբեության մասին»:
Բրիգադային գեներալ Մասուդ Ջազայերին նշել է.«ԱՄՆ-ի ցանկացած համաձայնություն անընդունելի է և չպետք է Սպիտակ տան երկստանդարտ խաղադաշտում ու ԱՄՆ-ի անօրինական շահերի ուղղությամբ քայլել»:
Գեներալ Ջազայերին հստակեցրել է.«Իրաքը և Սիրիան թիկունքում են թողել ծանր օրերը ,ուստի այն երկրները որոնք կարողացել են առանց ուրիշների աջակցության հաղթահարել ծանր ժամանակները, այսուհետ էլ կկարողանան պաշտպանել իրենց անկախությունն ու տարածքային ամբողջականությունը»:
Նա ընդգծել է.«Ոչ ոք իրավունք չունի Սիրիայի ու Իրաքի ժողովուրդների ու լեգիտիմ կառավարությունների փոխարեն որոշում կայացնել»:
«Ամերիկյան հակահաբեկչական կոալիցիայի դեմ երկրները պետք է առավել քան երբևէ միավորվեն»․ հավելել է գեներալ Ջազայերին: