Զարիֆ.«Իրանի դեմ ԱՄՆ-ի հայտարարությունները անհիմն կրկնություններ են»
https://parstoday.ir/hy/news/iran-i67734-Զարիֆ._Իրանի_դեմ_ԱՄՆ_ի_հայտարարությունները_անհիմն_կրկնություններ_են
Իրանի ԱԳ նախարարն ասել է.«ԱՄՆ-ի հակաիրանական հայտարարությունները անհիմն կրկնություններ են և ոչ մի առնչություն չունեն իրականության հետ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 20, 2017 07:25 Asia/Tehran
  • Զարիֆ.«Իրանի դեմ ԱՄՆ-ի հայտարարությունները անհիմն կրկնություններ են»

Իրանի ԱԳ նախարարն ասել է.«ԱՄՆ-ի հակաիրանական հայտարարությունները անհիմն կրկնություններ են և ոչ մի առնչություն չունեն իրականության հետ»:

Չորեքշաբթի՝ հուլիսի 19-ին ԱՄՆ-ի PBS հեռուստատեսությանը տված հարցազրույցում Մոհամմադ Ջավադ Զարիֆն ասել է.«Ցավոք, վաղուց ի վեր ԱՄՆ-ն թշնամական քաղաքականություն է որդեգրել Իրանի դեմ և այս երկրի նոր կառավարությունն նույնպես որդեգրել է անցյալի համեմատությամբ ավելի թշնամական քաղաքականություն»:

«ԱՄՆ-ի կառավարությունը պետք է հայացք նետի տարածաշրջանում իր ձեռքբերումներին». հավաստել է Զարիֆը:

Նշելով, որ Վաշինգտոնը նորովի մոտեցում պետք է ցուցաբերի Միջին Արևելքի տարածաշրջանին Զարիֆն ասել է.«ԱՄՆ-ի կառավարությունը ընտրել է միայն սխալ տարբերակները, և այդ երկրի դաշնակիցները միմյանց մեղադրում են ահաբեկչության աջակցման մեջ»:

Մոհամմադ Ջավադ Զարիֆը ՄԱԿ-ի կայուն զարգացման նստաշրջանին մասնակցելու համար մեկնել է Նյու Յորք և այդ նստաշրջաին առնթեր ՄԱԿ-ի պաշտոնատարների հետ երկկողմ հանդիպումներից բացի հարցազրույցներ է տվել ԱՄՆ-ի տարբեր լրատվամիջոցներին: