Ղասեմի.«Պաղեստինն իսլամական աշխարհի առաջնահերթ հարցն է»
Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է.«Իրավազրկված Պաղեստինը շարունակում է իսլամական աշխարհի առաջնահերթ հարցը մնալ»:
Կիրակի օրը, դատապարտելով բռնագրավյալ Երուսաղեմում Պաղեստինի իրավազրկված ժողովրդի ճնշումը՝ Ալ-Աղսա մզկիթ նրանց մուտքն արգելելու պատրվակով, Բահրամ Ղասեմին ասել է.«Հանրային կարծիքը, լրատվամիջոցները, ազատախոհներն ու աշխարհի ժողովուրդներն ու պետությունները պետք է զավթիչ սիոնիստների անմարդկային քայլերի ու ոտնձգությունների դիմաց հովանավորեն Պաղեստինի իրավազրկված ժողովրդին»:
Քննադատելով Իսրայելի ոճրագործությունների նկատմամբ տարածաշրջանի մի շարք երկրների պահած լռությունը, Ղասեմին միջազգային շրջանակներին, հատկապես ՄԱԿ-ին կոչ է արել վճռակամությամբ դիմակայել Սիոնիստական ռեժիմի ռասիստական քաղաքականություններին ու կրոնական խտրականությանը:
Իրանի արտգործնախարարության խոսնակը մարդու իրավունքների պաշտպան կառույցներին, այդ թվում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին ու ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել իրենց պարտավորությունները հարգելով, վերջ դնեն Սիոնիստական ռեժիմի անմարդկային, հակամշակութային և մարդու իրավունքներին հակասող քայլերին: