Զարիֆ. ԱՄՆ-ն ՀԳՀԾ-ի գործադրման համար քաղաքական վճռակամության կարիք ունի
ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է, որ ԱՄՆ-ն նվազագույն հավատարմությունն է ցուցաբերում ՀԳՀԾ-ին: Նրա խոսքերով. «ՀԳՀԾ-ի շրջանակներում ստանձնած իր պարտավորությունների գործադրման համար, Վաշինգտոնը քաղաքական վճռակամության կարիք ունի»:
ՄԱԿ-ի կայուն զարգացման նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորք ուղևորված ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը, հուլիսի 20-ին ամերիկյան «Նյու Յորք Թայմզ» օրաթերթին հարցազրույց էր տվել որն ամբողջությամբ հրատարակվեց այդ օրաթերթի երկուշաբթի օրվա համարում:
Այս հարցազրույցում Զարիֆն ասել է. «ՀԳՀԾ-ն բազմակողմ համաձայնություն է և դա Իրանի ու ԱՄՆ-ի միջև երկկողմ համաձայնություն չի համարվում»:
«Միջազգային հանրությունը հավատացած է, որ ՀԳՀԾ-ն հաջողած համաձայնություն է, որի համար հստակեցված նպատակն իրագործվել է և ԱՄՆ նոր կառավարությունը ՀԳՀԾ-ի շրջագծում ստանձնած իր պարտավորությունների իրագործման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել»,-հավելել է Զարիֆը:
ԻԻՀ ԱԳ նախարարը նաև ընդգծել է. «Բոլոր կողմերը պիտի փորձեն բարիացակամորեն գործադրել ՀԳՀԾ-ն, ինչը բոլորի օգտին կլինի»: