Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարարը այցելել է Գերմանիա
https://parstoday.ir/hy/news/iran-i68324-Իրանի_ճանապարհների_ու_քաղաքաշինության_նախարարը_այցելել_է_Գերմանիա
Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարարը ռելսային ու ծովային տրանսպորտի տարբեր բաժիններում ներդրում կատարելու կապակցությամբ Գերմանիայի պաշտոնյաների հետ խորհրդակցելու նպատակով, այցելել է այդ երկիր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 27, 2017 13:21 Asia/Tehran
  • Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարարը այցելել է Գերմանիա

Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարարը ռելսային ու ծովային տրանսպորտի տարբեր բաժիններում ներդրում կատարելու կապակցությամբ Գերմանիայի պաշտոնյաների հետ խորհրդակցելու նպատակով, այցելել է այդ երկիր:

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, մինչև հուլիսի 29-ը տևող այցի շրջանակներում Աբաս Ախունդին կհանդիպի Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեի, էկոնոմիկայի նախարար Բրիջիտ Ցիպրիսի   և ԱԳ նախարար  Զիգմար Գաբրիելի հետ:

Գերմանիա կատարած այցի շրջանակներում Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարարը կմասնակցի «նավահանգիստների ու ծովագնացության մասին փորձագիտական նիստին, Գերմանական կողմի և Էյրբաս ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ կայանալիք մասնագիտական,  և ռելսային ու ծովային տրանսպորտի բաժինների վերաբերյալ համատեղ նիստերին: