Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարարը այցելել է Գերմանիա
Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարարը ռելսային ու ծովային տրանսպորտի տարբեր բաժիններում ներդրում կատարելու կապակցությամբ Գերմանիայի պաշտոնյաների հետ խորհրդակցելու նպատակով, այցելել է այդ երկիր:
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, մինչև հուլիսի 29-ը տևող այցի շրջանակներում Աբաս Ախունդին կհանդիպի Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեի, էկոնոմիկայի նախարար Բրիջիտ Ցիպրիսի և ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելի հետ:
Գերմանիա կատարած այցի շրջանակներում Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարարը կմասնակցի «նավահանգիստների ու ծովագնացության մասին փորձագիտական նիստին, Գերմանական կողմի և Էյրբաս ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ կայանալիք մասնագիտական, և ռելսային ու ծովային տրանսպորտի բաժինների վերաբերյալ համատեղ նիստերին: