Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարարը այցելել է Գերմանիա
https://parstoday.ir/hy/news/iran-i68356-Իրանի_ճանապարհների_ու_քաղաքաշինության_նախարարը_այցելել_է_Գերմանիա
Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարարը ռելսային ու ծովային տրանսպորտի տարբեր բաժիններում ներդրում կատարելու կապակցությամբ Գերմանիայի պաշտոնյաների հետ խորհրդակցելու նպատակով այցելել է այդ երկիր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 28, 2017 07:12 Asia/Tehran
  • Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարարը այցելել է Գերմանիա

Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարարը ռելսային ու ծովային տրանսպորտի տարբեր բաժիններում ներդրում կատարելու կապակցությամբ Գերմանիայի պաշտոնյաների հետ խորհրդակցելու նպատակով այցելել է այդ երկիր:

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, մինչև հուլիսի 29-ը տևող այցի շրջանակներում Աբաս Ախոնդին կհանդիպի Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեի, էկոնոմիկայի նախարար՝ Բրիջիտ Ցիպրիսի և ԱԳ նախարար  Զիգմար Գաբրիելի հետ:

Գերմանիա կատարած այցի շրջանակներում Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարարը կմասնակցի նավահանգիստների ու ծովագնացության մասին փորձագիտական նիստին, Գերմանական կողմի և Էյրբաս ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ կայանալիք մասնագիտական,  և ռելսային ու ծովային տրանսպորտի բաժինների վերաբերյալ համատեղ նիստերին: