Զարիֆ. ԱՄՆ-ի պահվածքն ու հայտարարությունները վկայում են նրա չար նպատակների մասին
https://parstoday.ir/hy/news/iran-i68418-Զարիֆ._ԱՄՆ_ի_պահվածքն_ու_հայտարարությունները_վկայում_են_նրա_չար_նպատակների_մասին
Իրանի ԱԳ նախարարը Թուիթերում կատարած գրառման մեջ նշել է. «Հակառակ ԱՄՆ-ին, Իրանը բարյացակամությամբ համադրվել է ՀԳՀԾ-ի ոգուն ու բովանդակությանը, սակայն ԱՄՆ-ի քայլերն ու հայտարարությունները վկայում են նրա չար նպատակների մասին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 29, 2017 03:03 Asia/Tehran
  • Զարիֆ. ԱՄՆ-ի պահվածքն ու հայտարարությունները վկայում են նրա չար նպատակների մասին

Իրանի ԱԳ նախարարը Թուիթերում կատարած գրառման մեջ նշել է. «Հակառակ ԱՄՆ-ին, Իրանը բարյացակամությամբ համադրվել է ՀԳՀԾ-ի ոգուն ու բովանդակությանը, սակայն ԱՄՆ-ի քայլերն ու հայտարարությունները վկայում են նրա չար նպատակների մասին»:

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ուրբաթ օրը թուիթերյան իր անձնական էջում գրեց. «ՀԳՀԾ-ում բերված ցանկացած բառի շուրջ մանրակրկիտ բանակցություն է կատարվել»:

«Իրանը միջուկային զենք չի արտադրել ու չի էլ արտադրելու, հետևաբար չի էլ արտադրելու այ  տեղափոխելու կարողություն ունեցող որևէ սարք»,-հավելել է Զարիֆը:

Իրանի ԱԳ նախարարն այն պայմաններում է նման հայտարարություն կատարել, երբ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն ու Սենատը ՀԳՀԾ-ի գործադրման ընթզցքին խանգարելու նպատակով, վավերացրել են Իրանի դեմ շրջափակումների խստացման նախագիծը:

ԱՄՆ ԱԳ նախարարության խոսնակ Հիսեր Նաուերթը հինգշաբթի օրը կատարած արտահայտություններում հավակնեց, որ արբանյակ փոխադրող իրանական «Սիմորղ» հրթիռի արձակմամբ ՀԳՀԾ-ի ոգին ոտնահարվել է: