Ղասեմի.«Իրանի ԱԳ նախարարը երեքշաբթի օրը կմեկնի Ստամբուլ»
Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը օգոստոսի 1-ին կմեկնի Ստամբուլ` Իսլամական համագործակցության կազմակերպության նախաձեռնությամբ կայանալիք բռնագրավված Երուսաղեմի վերջին զարգացումների քննարկմանը նվիրված արտահերթ նիստին մասնակցելու նպատակով»:
Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին այսօր նշել է.«Հաշվի առնելով վերջերս բռնագրավված տարածքներում տեղի ունեցող իրադարձությունները և Պաղեստինի ժողովրդի նկատմամբ գործադրվող ճնշումների մեծացումը, առավել քան երբևէ զգացվում է Իսլամական երկրների համագործակցության անհրաժեշտությունը»:
Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ընդգծել է.«Իսլամական երկրները չպետք է մոռանան, որ առկա տարաձայնություններով հանդերձ Պաղեստինը մնում է որպես իսլամական աշխարհի առաջին հիմնահարը,որը կարող է կարգավորվել իսլամական ժողովուրդների միասնականության և Սիոնիստական օկուպանտ ռեժիմի նկատմամբ ճնշումներ գործադրվելու արդյունքում»: