Զարիֆ.«Հարևան երկրների հետ լավ հարաբերություն ունենալն Իրանի առաջնահերթություններից է»
Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Իրանի իսլամական հանրապետության առաջնահերթություններից է՝ փոխադարձ հարգանքի հիմամբ հարևան երկրների հետ հարաբերությունների ընդլայնումը»:
Չորեքշաբթի օրը լրագրողների հետ զրույցում, նշելով, որ իր սաուդցի պաշտոնակից Ադել Ալ-Ջուբեյրի հետ ձեռք սեղմելը բնական է միջազգային հանդիպումներում, նախարար Զարիֆը հավելել է.«Միջազգային կազմակերպությունների նիստերում նման վերաբերմունքը բնական է, քանի որ այդ նիստերի մասնակիցները շփվում են միմյանց հետ»:
Զարիֆը հստակեցրել է.«Թեհրանի քաղաքականությունը մշտապես հիմնված է եղել հարևան երկրների հետ լավ հարաբերություն ունենալու վրա»:
ԱՄՆ-ի կողմից Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի խախտման նկատմամբ Իրանի հակադարձ քայլի մասին Զարիֆն ասել է.«Իրանի առաջին քայլը իսլամական խորհրդարանի ընդունած օրինագիծն է եղել: Նախագծվել են նաև իրավական ու քաղաքական այլ միջոցառումներ, որոնք ժամանակին գործադրման կհանձնվեն»:
Զարիֆը հավելել է որ իրանաֆոբիային և հակաիրանական քարոզչությանը վերջ տալը իր ամենահիմնական գործունեությունն է Իրանի արտաքին քաղաքականության ոլորտում: