Զարիֆ. Թրամփը մշտապես ձգտել է ՀԳՀԾ-ի ոչնչացմանը
https://parstoday.ir/hy/news/iran-i69592-Զարիֆ._Թրամփը_մշտապես_ձգտել_է_ՀԳՀԾ_ի_ոչնչացմանը
ԻԻՀ ԱԳ նախարարն իր թուիթերյան էջում գրել է. «ԱՄՆ նախագահը մշտապես ձգտել է ՀԳՀԾ-ի ոչնչացմանը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 12, 2017 03:04 Asia/Tehran
  • Զարիֆ. Թրամփը մշտապես ձգտել է ՀԳՀԾ-ի ոչնչացմանը

ԻԻՀ ԱԳ նախարարն իր թուիթերյան էջում գրել է. «ԱՄՆ նախագահը մշտապես ձգտել է ՀԳՀԾ-ի ոչնչացմանը»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ վաղ առավոտյան կրկին քննադատելով Իրանի հետ 5+1 խմբի միջուկային համաձայնությունը, հայտարարել է. «Իրանը հավատարիմ չի եղել ՀԳՀԾ-ին»:

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ուրբաթ օրը Թուիթերում կատարած գրառման մեջ նշել է. «Թրամփը մեկուսացումից խույս տալու նպատակով, փորձում է Իրանին մեղավոր ձևացնել ՀԳՀԾ-ից հրաժարվելու հարցում»:

«Այս հայտարարությունները ՀԳՀԾ-ի ոգին ու բովանդակությունը ոտնահարելուն զուգահեռ վկայում են Թրամփի չարամտության մասին»,-հավելել է ԻԻՀ ԱԳ նախարարը:

ԻԻՀ ԱԳ նախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ նոր վարչակազմը չի ցանկանում, որ Իրանը օգուտ քաղի ՀԳՀԾ-ից և դա ՀԳՀԾ-ի ոգու և բովանդակության ոտնահարում է համարվում: