Վեց տարի անց մեկնարկել է Դամասկոսի միջազգային ցուցահանդեսի աշխատանքը
Վեց տարի դադարից հետո, օգոստոսի 17-ին ավելի քան 43 երկրի ներկայությամբ, սկսվել է Դամասկոսի միջազգային ցուցահանդեսի գործունեությունը:
«Ֆրանս պրես» գործակալության հաղորդմամբ, Սիրիայի միջազգային ցուցահանդեսների ու շուկաների գլխավոր տնօրեն Ֆարես Ալ-Կարթլին ասել է.«Դամասկոսի միջազգային ցուցահանդեսի աշխատանքի վերսկսումն արդյունքն է երկրում հաստատված խաղաղության: Դրա համար պարտական ենք երկրի տարածքներից ահաբեկիչներին հեռացնելու Սիրիայի բանակի արձանագրած հաղթանակների»:
Ալ-Կարթլին ասել է.«Սիրիացի պետայրերը ցանկանում են, որ նման ցուցահանդեսների կայացումը լինի Սիրիայի վերակառուցման սկիզբը»:
Ցուցահանդեսին մասնակցել են ընկերություններ ՝ Իրանի իսլամական հանրապետությունից, Ռուսաստանից, Եգիպտոսից, Արաբական միացյալ Էմիրություններից, Վենեսուելայից, Ֆրանսիայից, Բելգիայից, Իտալիայից, Նիդերլանդներից, Հունաստանից և Իրաքից, որոնք ցուցադրել են իրենց տեղական արտադրանքը:
Ցուցահանդեսն իր աշխատանքը շարունակելու է մինչև օգոստոսի 26-ը: