Իրանն ապահովում է Սիրիայի դեղորայքային պահանջի մի մասը
https://parstoday.ir/hy/news/iran-i70348-Իրանն_ապահովում_է_Սիրիայի_դեղորայքային_պահանջի_մի_մասը
Սիրիայի դեղագործների արհմիության նախագահը տեղեկացրել է Սիրիայի դեղորայքային պահանջը բավարարելու համար Դամասկոսի և իրանական ընկերությունների միջև համագործակցության մասին:«Իրանական դեղագործական ընկերությունները ներկայումս ապահովում են Սիրիայի դեղորայքային պահանջարկի վեց տոկոսը»․ նշել է նա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 21, 2017 13:54 Asia/Tehran
  • Իրանն ապահովում է Սիրիայի դեղորայքային պահանջի մի մասը

Սիրիայի դեղագործների արհմիության նախագահը տեղեկացրել է Սիրիայի դեղորայքային պահանջը բավարարելու համար Դամասկոսի և իրանական ընկերությունների միջև համագործակցության մասին:«Իրանական դեղագործական ընկերությունները ներկայումս ապահովում են Սիրիայի դեղորայքային պահանջարկի վեց տոկոսը»․ նշել է նա:

«Ալ-Վաթան» սիրիական օրաթերթին տված հարցազրույցում Մահմուդ Հասանը նշել է.«Դամասկոսում Իրանի և Սիրիայի դեղագործական առաջին համագումարի անցկացման արդյունքում, ծավալվելու է իրանական ու սիրիական ընկերությունների միջև համագործակցությունը»: Այդ մասին հաղորդել է  ԻՌՆԱ գործակալությունը:

«Համագումարում, որը կայանալու է հոկտեմբերին ավելի քան 30 դեղագործական ընկերությունների մասնակցությամբ, քննարկվելու է դեղարտադրման հարցը և փորձերի ու տեղեկությունների փխանակում է կատարվելու»․ հավաստել է Մահմուդ Հասանը:

Նրա խոսքերով՝ պատերազմի պատճառով այսօր Սիրիայում դեղորայքային պակաս կա, որը կարելի է վերացնել իրանական ու սիրիական ընկերությունների համագործակցության շնորհիվ: