ՄԱԳԱՏԷ-ն իրավունք չունի ստուգել Իրանի ռազմական կառույցները
https://parstoday.ir/hy/news/iran-i70490-ՄԱԳԱՏԷ_ն_իրավունք_չունի_ստուգել_Իրանի_ռազմական_կառույցները
Իրանի իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի ղեկավար կազմի անդամը նշել է.«ՄԱԳԱՏԷ-ն իրավունք չունի ստուգել Իրանի ռազմական կառույցները»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 23, 2017 08:39 Asia/Tehran
  • ՄԱԳԱՏԷ-ն իրավունք չունի ստուգել Իրանի ռազմական կառույցները

Իրանի իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի ղեկավար կազմի անդամը նշել է.«ՄԱԳԱՏԷ-ն իրավունք չունի ստուգել Իրանի ռազմական կառույցները»:

Նշելով, որ ՀԳՀԾ-ում Իրանի մասին PMD դոսիեն արդեն փակված է, Մոհամմեդ Ջավադ Ջամալին ասել է.«Իրանի ռազմական կառույցներում ՄԱԳԱՏԷ-ի ստուգումներն անօրիանական են և միջուկային գործարքի համաձայն, գործակալությունը կարող է միմիայն միջուկային օբյեկտներում ստուգումներ անցկացնել»:

Անդրադառնալով ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիքի Հեյլիի հայտարարությանն այն մասին, թե ՄԱԳԱՏԷ-ն կարող է ստուգումներ անցկացնել Իրանի ռազմական կառույցներում, Ջամալին ասել է.«Նման հայտարարությունը սխալ է և Իրանը երբեք դա չի ընդունելու, որովհետև դա համարվում է ԻԻՀ ազգային իշխանության իրանունքների խախտում»:

Ջամալիի հավաստմամբ՝ կառավարությունը և խորհրդարանը ոչ մեկի հետ չեն քննարկելու Իրանի անվտանգությունը և այս հարցում ոչ մի զիջում չի լինելու: