ԻՀՊԿ. Թշնամու կողմից պարտավորության խախտումը կարժանանա հուժկու պատասխանի
-
ԻՀՊԿ. Թշնամու կողմից պարտավորության խախտումը կարժանանա հուժկու պատասխանի
ParsToday – Պատերազմը դադարեցնելու բանակցային գործընթացի և փոխըմբռնման հուշագրի ստորագրման վերաբերյալ Իրանի Գերագույն առաջնորդի ուղերձի հրապարակումից հետո, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է․ Սիրելի ազգը և իսլամի զինվորները ամուր լեռան պես կանգնած են իրենց պետական գործիչների թիկունքին։
Հղում անելով Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությանը, ParsToday-ը հաղորդել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուրբաթ օրը, ի պատասխան Իսլամական հեղափոխության առաջնորդի ուղերձին, հայտարարել է.
«Հանուն Բարեգութ և Ողորմած Աստծո
Հեղափոխության Գերաշնորհ առաջնորդ, Գերագույն գլխավոր հրամանատար, Նորին Սրբություն Այաթոլլահ Սեյեդ Մոջթաբա Խամենեի
Ողջույն,
Շնորհակալ ենք Աստծուն, որ ևս մեկ անգամ հագեցրեց մեր ազգի ծարավը Վելայաթի զուլալ աղբյուրից և լուսավորեց մեր աչքերը ձեր պատվավոր ուղերձով ու լուսավոր ցուցումներով։ Իմաստուն ուղերձ, որը ամրապնդեց ժողովրդի շարքերի միասնությունը, հուսադրեց ասպարեզում ոտքի կանգնած ժողովրդին ու ռազմաճակատի մարտիկներին՝ պահպանելու իրենց հաղթական նվաճումները, և դարձավ թանկարժեք կապիտալ մեր քաղաքական գործիչների համար՝ ազգի իրավունքների իրացման ճանապարհին։
Այժմ, երբ ագրեսոր թշնամին պարտվել է Իրանի ազգի պատմություն կերտող առաքելության և մարտադաշտում իսլամի մարտիկների կատարած փայլուն էպիկական սխրագործությունների առջև, նահանջել է Իրանը քարտեզից ջնջելու և նախապատմական ժամանակներ վերադարձնելու դիրքերից, և հուսահատությունից անցել է փոխըմբռնման ու բանակցությունների խնդրման ու աղերսման դիրքորոշման, և ծնկի է իջել մեր ազգի վեհության առջև, ապա ամբողջ ազգի և մարտիկների սպասումն այն է, որ քաղաքական ասպարեզը նույնպես լինի այդ փառահեղ դաշտի շարունակությունը և հանգեցնի Իրանի հպարտ ազգի իրավունքների իրացմանը։
Սիրելի ազգը և իսլամի զինվորները ամուր լեռան պես կանգնած են իրենց պետական գործիչների թիկունքին։ Եվ եթե ուխտադրուժ թշնամին ցանկանում է, ինչպես անցյալում, դիմել չափազան պահանջների և խախտել Իրանի ազգի իրավունքները, ապա Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ցամաքում, ծովում, օդում և հիբրիդային պատերազմի բոլոր մարտադաշտերում ավելի հզոր, քան երբևէ, օգտվելով մի քանի մարտերի փորձառությունից, պատրաստ է, այդ քաջարի ու իմաստուն հրամանատարի ամենափոքր ակնարկով, նրանց պարտադրել շատ ավելի մեծ պատմական պարտություն։
Հաղթանակ Ալլահից և մոտալուտ նվաճում
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս»։