Ովքեր են հավակնում ՀՀ նախագահի պաշտոնին. «Հրապարակ»
Հունիս 19, 2026 12:53 Asia/Tehran
«Հրապարակ» թերթը գրում է․ «Իշխանական թիմում կրկին ծածուկ պայքար է գնում հանրապետության նախագահի պաշտոնի համար։
Տեղեկություններ կան, որ գործող նախագահ Վահագն Խաչատուրյանը լուրջ առողջական խնդիրներ ունի, ոմանց կարծիքով՝ մինչեւ վերջնաժամկետ չի կարողանա պաշտոնավարել, եւ դրանով են պայմանավորված այդ բաղձալի ու դեռ չազատված պաշտոնը զբաղեցնելուն ուղղված հավակնությունները:
Նրա տեղին, ըստ լուրերի, հավակնում են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ինչպես նաեւ՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը»:
Պիտակ