Զարիֆ.«Անցել են միջազգային մասշտաբով Արևմուտքի մենաշնորհի ժամանակները»
Նշելով, որ Անվտանգության խորհրդի բանաձևերը ո'չ ամեն ինչ են, ո'չ էլ թղթի կտորներ, ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է.«Ռազմական զավթիչ ուժն այլևս որոշիչ չէ: Այսօր կան այլ միջոցներ, ինչպիսիք են` բանակցությունը, լուսաբանումը և համաձայնեցումը, որոնց շնորհիվ կարելի է ապահովել Իրանի ազգային շահերը»:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության փոխանցմամբ՝ օգոստոսի 24-ին , Թեհրանի «Փարքե-շահրի» Խաղաղության թանգարանում Հյուսիսային Կորեայի հարցի առանցքայնությամբ կայացած ԱԽ-ի մոդելի 6-րդ սեմինարում, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Անցել են միջազգային մասշտաբով Արևմուտքի մենաշնորհի ժամանակները»:
«Կոնսենսուսի և համաձայնեցման հարցերը չափազանց կարևոր են: Դրանք կարող են միջազգային մակարդակում որոշիչ դեր ունենալ».ասել է նախարար Զարիֆը:
ԻԻՀ արտաքին գերատեսչության ղեկավարի հավաստմամբ՝ ԱՄՆ-ն Բուշի օրոք առաջ քաշեց միջազգային նոր համակարգ ձևավորելու հարցը: Համակարգ, որի համար նյութական ու բարոյական հսկայական ծախսեր արվեցին: Իսկ արդյունքը եղան Ասիայի արևելքում , Սիրիայում, Իրաքում ու Աֆղանստանում տարածված բռնությունն ու անապահովությունը:
«Կան նաև գործող այլ միջոցներ, որոնք կարող են հաջող արդյունքեր ունենալ: Սա այն գործելակերպն է , որի շնորհիվ Իրանը և տարածաշրջանի այլ երկրները կարող են առաջիկայում ազդեցիկ դեր ունենալ միջազգային հարաբերություններում».-նկատել է ԻԻՀ ԱԳ նախարարը: