Հաջի արարողության ընթացքում կարևորվել է իսլամական աշխարհի միաբանությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i71114-Հաջի_արարողության_ընթացքում_կարևորվել_է_իսլամական_աշխարհի_միաբանությունը
Արաֆաթի անապատում անցկացված հաջի ծիսակարգերից մեկի վերջին բանաձևում, ուխտավորները կարևորել են իսլամական աշխարհի միաբանությունն ու Երուսաղեմի ու Պաղեստինի առանցքային խնդիրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 31, 2017 12:10 Asia/Tehran
  • Հաջի արարողության ընթացքում կարևորվել է իսլամական աշխարհի միաբանությունը

Արաֆաթի անապատում անցկացված հաջի ծիսակարգերից մեկի վերջին բանաձևում, ուխտավորները կարևորել են իսլամական աշխարհի միաբանությունն ու Երուսաղեմի ու Պաղեստինի առանցքային խնդիրը:

Հինգշաբթի՝ Արաֆայի օրը կայացած արարողության վերջում, հաջի ուխտավորները դատապարտել են թաքֆիրականների գայթակղությունը և մի շարք երկրների կողմից սիոնիստների հետ հարաբերություների նորմալացման համար գործադրվող ջանքերն ու իսլամական աշխարհում ԱՄՆ-ի միջամտությունները:

Արարողության մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնել թաքֆիրականների ու ԻԼԻՊ-ի դեմ դիմադրության առանցքի դեմ պայքարին:

Վանկարկելով «Մահ Ամերիկային» ու «Մահ Իսրայելին» կարգախոսները, հաջի ուխտավորները դատապարտել են ԱՄՆ-ի ու Սիոնիստական Ռեժիմի ռասիստական քաղաքականությունները:

Դրանից առաջ ընթերցվել է ԻԻՀ Ն.Վ. առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի կողմից հաջի ուխտավորներին հղված ուղերձը:

Այդ ուղերձում Այաթոլլահ Խամենեին նշել է.«Ամենակարևոր պարտականությունը Պաղեստինի պաշտպանությունն ու այն ժողովրդի հետ անսակարկ համագործակցությունն ու  զորակցություն է, որը շուրջ 70 տարի է ինչ պայքարում է հանուն իր բռնազավթված հայրենիքի»: