Նաջաֆի. Իրանի միջուկային աշխատանքներն առաջ են ընթանում ՀԳՀԾ-ի շրջագծում
https://parstoday.ir/hy/news/iran-i71139-Նաջաֆի._Իրանի_միջուկային_աշխատանքներն_առաջ_են_ընթանում_ՀԳՀԾ_ի_շրջագծում
ԱԷՄԳ-ում Իրանի մշտական դեսպանն ու ներկայացուցիչն ասել է. «ԱԷՄԳ-ի նոր զեկույցը կրկին անգամ ապացուցում է, որ Իրանի միջուկային աշխատանքներն առաջ են ընթանում ՀԳՀԾ-ի շրջանակում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 01, 2017 01:19 Asia/Tehran
  • Նաջաֆի. Իրանի միջուկային աշխատանքներն առաջ են ընթանում ՀԳՀԾ-ի շրջագծում

ԱԷՄԳ-ում Իրանի մշտական դեսպանն ու ներկայացուցիչն ասել է. «ԱԷՄԳ-ի նոր զեկույցը կրկին անգամ ապացուցում է, որ Իրանի միջուկային աշխատանքներն առաջ են ընթանում ՀԳՀԾ-ի շրջանակում»:

Իրանի կապակցությամբ ՀԳՀԾ-ի սեզոնային զեկույցը հինգշաբթի օրը հրապարակվելուց հետո տրամադրվեց գործակալության վճռադատ խորհրդի անդամներին:

Գործակալությունն իր նոր զեկույցում հաստատել է, որ Իրանը հավատարիմ է մնացել միջուկային համաձայնության շրջանակներում ստանձնած իր բոլոր պարտավորություններին:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԱԷՄԳ-ում Իրանի ներկայացուցչի հաղորդագրության մեջ ասված է. «Գործակալության զեկույցը կրկին անգամ հաստատում է, որ Իրանի միջուկային աշխատանքներն առաջ են ընթանում Թեհրանի հայտարարած երկարաժամկետ ծրագրի և ՀԳՀԾ-ի շրջանակում»:

«Գործակալությունը վերահսկողության պայմանագրերի շրջանակներում շարունակել է ՀԳՀԾ-ի գործադրումը ստուգելու ուղղությամբ իր պրոֆեսիոնալ և անկողմնակալ աշխատանքը և մինչ այսօր այլ երկրների օրինակով հետևել է Իրանի կողմից լրացուցիչ արձանագրության գործադրմանը»,-հայտարարել է Նաջաֆին:

ԱԷՄԳ-ում Իրանի ներկայացուցիչը հավելել է. «Ամերիկացի պաշտոնատարների լեզվագարություններն ու լրատվական շանտաժները, ինչպես նաև ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչի Վիեննա կատարած ուղևորությունը մինչ այսօր որևէ ազդեցություն չեն գործել գործակալության ստուգողական քայլերի ու աշխատանքների և դրա մասին ներկայացված զեկույցների վրա»:

Իրանի հետ միջուկային համաձայնությունից հետո հրապարակած բոլոր ութ զեկույցներում գործակալությունը հաստատել է, որ Իրանը լիարժեքորեն ու անթերի կերպով գործադրել է ՀԳՀԾ-ն և այդ կապակցությամբ որևէ շեղում չի արձանագրվել: դա ի տես այն բանի, որ չնայած ՀԳՀԾ-ի հանդեպ բոլոր կողմերի հավատարմության կապակցությամբ ՄԱԿ-ի բանաձևերին ԱՄՆ-ն թերանում է իր պարտավորությունների իրագործման հարցում: