Զարիֆ.«ՀԳՀԾ-ի հսկման չափորոշիչները պարզ են»
Սեպտեմբեր 02, 2017 12:45 Asia/Tehran
Նշելով, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի հսկման չափորոշիչները պարզ են, ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հավաստել է.«ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիքի Հեյլին չի կարող որպես ՀԳՀԾ-ի թերություններ, ներկայացնել Վաշինգտոնի պետայրերի ցանկությունները»:
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանը վերջերս կրկնել էր Թեհրանի դեմ Վաշինգտոնի անհիմն պահանջը՝ ՄԱԳԱՏԷ-ի քննիչների կողմից ԻԻՀ-ի ռազմական օբյեկտներում ստուգումներ անցկացնելու կապակցությամբ:
Ուրբաթ օգոստոսի 25-ին, Նիքի Հեյլին, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ օրինական շրջանակից վեր համագործակցող Իրանին մեղադրել է խաբեության և միջուկային գաղտնի ծրագրեր ունենալու մեջ:
Պիտակ