Ռոհանի.«Իրանը ցանկանում է ամրապնդել ՀԱՀ-ի հետ իր հարաբերությունները»
Հարավաֆրիկյան Հանրապետության խորհրդարանի նախագահ Բալեկա Մբետենի հետ հանդիպման ժամանակ, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ընդգծել է.«Թեհրանը վճռակամ է բազմակողմ հարաբերություններ ծավալել աֆրիկյան երկրների, մասնավորապես ՀԱՀ-ի հետ»:
Այսօր Թեհրանում Հարավաֆրիկյան Հանրապետության խորհրդարանի նախագահ Բալեկա Մբետենի հետ հանդիպման ժամանակ Հասան Ռոհանին ասել է.«Թեհրանը ցանկանում է տնտեսական, հանքերի ու էներգետիկայի ոլորտներում ամրապնդել Պրետորիայի հետ իր համագործակցությունը»:
«Երկու երկրները միջազգային շրջանակներում համագործակցելով կկարողանան քայլեր ձեռնարկել հանուն համաշխարհային խաղաղության ու կայունության հաստատման»․ նշել է նախագահ Ռոհանին:
Ընդգծելով Թեհրանի հետ հարաբերություններն ընդլայնելու Պրետորիայի վճռակամությունը, Բալեկա Մբետենն ասել է.«ԻԻՀ-ը և ՀԱՀ-ը պետք է միջազգային կազմակերպություններում ու շրջանակներում զարգացնեն իրենց համագործակցությունը համաշխարհային ասպարեզում բարեկամության ու խաղաղության ամրապնդման նպատակով»:
Հարավաֆրիկյան Հանրապետության խորհրդարանի նախագահի գլխավորած խորհրդարանական բարձրաստիճան պատվիրակությունը, սեպտեմբերի 1-ին ժամանել է Թեհրան՝ Իրանի պաշտոնատարների հետ հանդիպելու և բանակցելու նպատակով: