Ռոհանի.«Իրանը ցանկանում է ամրապնդել ՀԱՀ-ի հետ իր հարաբերությունները»
https://parstoday.ir/hy/news/iran-i71195-Ռոհանի._Իրանը_ցանկանում_է_ամրապնդել_ՀԱՀ_ի_հետ_իր_հարաբերությունները
Հարավաֆրիկյան Հանրապետության խորհրդարանի նախագահ Բալեկա Մբետենի հետ հանդիպման ժամանակ, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ընդգծել է.«Թեհրանը վճռակամ է բազմակողմ հարաբերություններ ծավալել աֆրիկյան երկրների, մասնավորապես ՀԱՀ-ի հետ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 02, 2017 13:25 Asia/Tehran
  • Ռոհանի.«Իրանը ցանկանում է ամրապնդել ՀԱՀ-ի հետ իր հարաբերությունները»

Հարավաֆրիկյան Հանրապետության խորհրդարանի նախագահ Բալեկա Մբետենի հետ հանդիպման ժամանակ, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ընդգծել է.«Թեհրանը վճռակամ է բազմակողմ հարաբերություններ ծավալել աֆրիկյան երկրների, մասնավորապես ՀԱՀ-ի հետ»:

Այսօր Թեհրանում Հարավաֆրիկյան Հանրապետության խորհրդարանի նախագահ Բալեկա Մբետենի  հետ հանդիպման ժամանակ Հասան Ռոհանին ասել է.«Թեհրանը ցանկանում է տնտեսական, հանքերի ու էներգետիկայի ոլորտներում  ամրապնդել Պրետորիայի  հետ իր համագործակցությունը»:

«Երկու երկրները միջազգային շրջանակներում համագործակցելով կկարողանան քայլեր ձեռնարկել հանուն համաշխարհային խաղաղության  ու կայունության հաստատման»․ նշել է նախագահ Ռոհանին:

Ընդգծելով Թեհրանի հետ հարաբերություններն ընդլայնելու Պրետորիայի վճռակամությունը, Բալեկա Մբետենն ասել է.«ԻԻՀ-ը  և ՀԱՀ-ը պետք է միջազգային կազմակերպություններում ու շրջանակներում զարգացնեն իրենց համագործակցությունը  համաշխարհային ասպարեզում բարեկամության ու խաղաղության ամրապնդման նպատակով»:

Հարավաֆրիկյան Հանրապետության խորհրդարանի նախագահի գլխավորած խորհրդարանական բարձրաստիճան պատվիրակությունը, սեպտեմբերի 1-ին ժամանել է Թեհրան՝ Իրանի պաշտոնատարների հետ հանդիպելու և բանակցելու նպատակով: