Ղասեմի. Տարիներ առաջ Արգենտինայում տեղի ունեցած պայթյուններն Իրանին վերագրելը սիոնիստական սադրանք է
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը դատապարտելով տարիներ առաջ Արգենտինայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչական արարքն, այդ կապակցությամբ իրանցի քաղաքացիներին հասցեագրված մեղադրանքներն Իրանի դեմ ուղղված սիոնիստական սադրանք համարեց:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Բահրամ Ղասեմին չորեքշաբթի երեկոյան դատապարտելով տարիներ առաջ Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում տեղի ունեցած պայթյուններն Իրանին վերագրելը, հավելել է. «Սիոնիստներն ու Արգենտինայի իշխանական բանդան փորձում են պատժից փրկել այս արարքի իրական հեղինակներին»:
«1994 թվականին Արգենտինայի հրեաների կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ սիոնիստների հայտարարությունների նպատակն է հասարակական կարծիքը շեղել Պաղեստինի զավթված տարածքներում մարդու իրավունքները ոտնահարելու ուղղությամբ Երուսաղեմը զավթած ռեժիմի աճող ոճրագործություններից»,-հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը:
1994 թվականին Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում հրեաներին պատկանող շենքում տեղի ունեցած ռմբադրության հետևանքով զոհվեց ավելի քան 85 և վիրավորվեց ավելի քան 300 մարդ: Այս դեպքից հետո Սիոնիստական ռեժիմը և նրա հետ համընթաց որոշ խմբեր զավթված տարածքներում այդ ռեժիմի ոճրագործություններից հասարակական կարծիքի ուշադրությունը շեղելու նպատակով, Իրանին մեղադրեցին այդ պայթյունին մասնակից լինելու մեջ:
Դա ի տես այն բանի, որ Իրանն այդ դեպքի հետ կապված ճշմարտությունները բացահայտելու համար Արգենտինայի հետ համագործակցության պատրաստակամություն է հայտնել: