Ռոհանի. ՀԳՀԾ-ից հեռանալու համար ԱՄՆ-ն թանկ է վճարելու
ԻԻՀ նախագահն ասել է. «ՀԳՀԾ-ից հրաժարվելու դեպքում ԱՄՆ-ն թանկ է վճարելու»:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին «Սի Էն Էն» հեռուստակայանին տված հարցազրույցում միջուկային համաձայնությունից ԱՄՆ-ի հավանական հրաժարվելու հանդեպ Իրանի հակազդեցության մասին ասել է. «Ես հավատացած չեմ, որ ամերիկացիները պատրաստ կլինեն դրա համար նման թանկ գին վճարել ու դա այնպիսի մի բանի դիմաց, որը նրանց որևէ օգուտ չի բերելու»:
«Այս հավանական քայլը ոչ միայն որևէ օգուտ չի բերելու ԱՄՆ-ին, այլև միաժամանակ պատճառ կդառնա, որ աշխարհում ԱՄՆ-ի հանդեպ անվստահություն ձևավորվի և հետզհետե հզորանա»,-հավելել է Ռոհանին:
ԻԻՀ նախագահն ընդգծել է. «Այս պահին Վաշինգտոնը զբաղված է Հյուսիսային Կորեայի հարցով և եթե հրաժարվի ՀԳՀԾ-ից, ԱՄՆ-ի հետ համաձայնության կապակցությամբ հուսադրված մնալու համար ինչ երաշխիք կարող է տալ Հյուսիսային Կորեային»: