Իրանը պատասխանել է ՄԱԿ-ում Նեթանյահուի հակաիրանական ելույթին
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչության կցորդը «պառակտիչ ու խաբեական» է որակել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Սիոնիստական ռեժիմի վարչապետի հակաիրանական հայտարարությունները:
Կրկնելով Իրանի իսլամական հանրապետության դեմ իր հայտարարությունները, ՄԱԿ-ի ԳԱ-ում ունեցած իր ելույթում, Բենիամին Նեթանյահուն պահանջել է փոխել կամ չեղարկել ՀԳՀԾ-ն:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության հաղորդմամբ՝ Հոսեյն Մալեքին ասել է.«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին Իսրայելի ռեժիմի հակառակությունը ՝ ռեժիմի իրական էության հետևանքն է: Նա կողմ է պատերազմին ու բռնությանը, որոնք ռեժիմի հիմքն են համարվում»:
Սիոնիստական ռեժիմի վարչապետը փորձեց խաբեությամբ թաքցնել իր սարսափելի քաղաքականությունը, սակայն այդ ռեժիմը հիմնված է օկուպացման, բռնության ու ահաբեկչության վրա», ասել է Մալեքին:
ՄԱԿ-ում իրանի ներկայացուցչության կցորդի խոսքերով, Սիոնիստական ռեժիմը միջուկային ու զանգվածային սպանության զենքեր ունի , սակայն չի պատրաստվում միանալ զինաթափման դաշինքին ՝ ընդդիմանալով Միջին Արևելքում միջուկային զենքերից զերծ տարածք ստեղծելու նախագծին: