Զարիֆ.« «5+1» խմբի անդամներն ընդծել են ՀԳՀԾ-ի գործադրման անհրաժեշտությունը»
https://parstoday.ir/hy/news/iran-i72633-Զարիֆ._5_1_խմբի_անդամներն_ընդծել_են_ՀԳՀԾ_ի_գործադրման_անհրաժեշտությունը
Անդրադառնալով ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողվի նախարարների նիստին ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Նիստի ընթացքում կարևորվել է ՀԳՀԾ-ի լիովին գործադրումն ու անսակարկելի կարգավիճակը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 21, 2017 07:49 Asia/Tehran
  • Զարիֆ.« «5+1» խմբի անդամներն ընդծել են ՀԳՀԾ-ի գործադրման անհրաժեշտությունը»

Անդրադառնալով ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողվի նախարարների նիստին ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Նիստի ընթացքում կարևորվել է ՀԳՀԾ-ի լիովին գործադրումն ու անսակարկելի կարգավիճակը»:

ՀԳՀԾ-ի համատեղ հանձնածողովը ԱԳ նախարարների մակարդակով կայացել է սեպտեմբերի 20-ին` Նյու Յորքում:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ` Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հավելել է.«Բացառությամբ ԱՄՆ-ի, Վեցյակի բոլոր անդամները ընդգծել են ՀԳՀԾ-ի լիովին գործադրման, անսակարկելիության և այդ միջազգային համաձայնության ձեռքբերումներին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը»:

«Նիստի ընթացքում Իրանը ներկայացրել է ՀԳՀԾ-ի գործադրումից իվեր ԱՄՆ-ի կողմից կատարված խախտումները»,-հավաստել է Զարիֆը:

Նա նշել է.«Միջազգային հանրության տեսակետից ՀԳՀԾ-ն միջազգային բազմակողմանի համաձայնություն է և բոլոր երկրները կարևորում են ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևը»: