Զարիֆ.«ԱՄՆ-ն վստահելի չէ. ՀԳՀԾ-ից դուս գալը Իրանի տարբերակներից է»
https://parstoday.ir/hy/news/iran-i72979-Զարիֆ._ԱՄՆ_ն_վստահելի_չէ._ՀԳՀԾ_ից_դուս_գալը_Իրանի_տարբերակներից_է
ԻԻՀ արտգործնախարարը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն անվստահելի պետություն է :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 25, 2017 07:09 Asia/Tehran
  • Զարիֆ.«ԱՄՆ-ն վստահելի չէ. ՀԳՀԾ-ից դուս գալը Իրանի տարբերակներից է»

ԻԻՀ արտգործնախարարը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն անվստահելի պետություն է :

Ամերիկյան CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Ամերիկայի ներկայացրած պահանջը ցույց է տալիս, որ այդ երկիրը ոչ միայն անկանխատեսելի է, այլև անվստահելի»:

Զարիֆը նշել է, որ եթե Դոնալդ Թրամփը հրաժարվի ՀԳՀԾ-ից, աշխարհի երկրները կկասկածեն մյուս բանակցություններում նրա հետապնդած նպատակներին:

«Եթե աշխարհը չվստահի Ամերիկային, ոչ ոք չի բանակցելու այդ երկրի հետ, որովհետև գիտեն, որ Վածինգտոնը միայն իր շահերի ապահովմանն է ձգտում»,-ասել է Զարիֆը:

Նա հավաստիացրել է, որ ԻԻՀ համար կարևոր է ՀԳՀԾ-ի նկատմամբ ԱՄՆ-ի վերաբերմունքի հետևանքը և Թեհրանը քննարկելու է բոլոր տարբերակները: Իրանն իր առջև ունի բազմաթիվ տարբերակներ, որոնցից մեկն է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից հրաժարվելը և նախքան միջուկային համաձայնությունը տիրող պայմաններին վերադառնալը: 

«Այդ դեպքում նույնպես Իրանի միջուկային աշխատանքները խաղաղանպատակ են լինելու և Թեհրանն այլևս ոչ մի սահմանափակում չի ընդունելու: ՀԳՀԾ-ի շրջանակում ճշտված սահմանափակումները կամավոր են եղել»,-ասել է Իրանի արտգործնախարարը: