Զարիֆ.«ԱՄՆ-ն վստահելի չէ. ՀԳՀԾ-ից դուս գալը Իրանի տարբերակներից է»
ԻԻՀ արտգործնախարարը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն անվստահելի պետություն է :
Ամերիկյան CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Ամերիկայի ներկայացրած պահանջը ցույց է տալիս, որ այդ երկիրը ոչ միայն անկանխատեսելի է, այլև անվստահելի»:
Զարիֆը նշել է, որ եթե Դոնալդ Թրամփը հրաժարվի ՀԳՀԾ-ից, աշխարհի երկրները կկասկածեն մյուս բանակցություններում նրա հետապնդած նպատակներին:
«Եթե աշխարհը չվստահի Ամերիկային, ոչ ոք չի բանակցելու այդ երկրի հետ, որովհետև գիտեն, որ Վածինգտոնը միայն իր շահերի ապահովմանն է ձգտում»,-ասել է Զարիֆը:
Նա հավաստիացրել է, որ ԻԻՀ համար կարևոր է ՀԳՀԾ-ի նկատմամբ ԱՄՆ-ի վերաբերմունքի հետևանքը և Թեհրանը քննարկելու է բոլոր տարբերակները: Իրանն իր առջև ունի բազմաթիվ տարբերակներ, որոնցից մեկն է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից հրաժարվելը և նախքան միջուկային համաձայնությունը տիրող պայմաններին վերադառնալը:
«Այդ դեպքում նույնպես Իրանի միջուկային աշխատանքները խաղաղանպատակ են լինելու և Թեհրանն այլևս ոչ մի սահմանափակում չի ընդունելու: ՀԳՀԾ-ի շրջանակում ճշտված սահմանափակումները կամավոր են եղել»,-ասել է Իրանի արտգործնախարարը: