Զարիֆ.«Իրանը չի վստահում ԱՄՆ-ին»
ԻԻՀ-ի ԱԳ նախարարն ասել է.«ՀԳՀԾ-ն վստահության հողի վրա չի ձևավորվել և Իրանը նույնպես չի վստահում ԱՄՆ-ին»:
Իրանի ռադիո-հեռուստատեսության հաղորդմամբ, Նյու Յուրքում «Ասիայի միություն» վերլուծական կենտրոնում ունեցած ելույթում, ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆ հավելել է.«Այժմ ԱՄՆ-ն պետք է հայտարարի ՀԳՀԾ-ի մասին իր որոշումը, որպեսզի ցույց տա արդյոք միջազգային հանրությունը կարող է նրան վստահել թե ոչ»:
«Իրանը միջուկային զենքը իր ազգային շահը չի համարում և ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալով Իրանը պայմանների համապատասխան դիրքորոշում կընդունի»,-հավաստել է Զարիֆը:
Բահրեյնում ընդդիմադիրների ճնշումը և Կատարի ու Սաուդյան Արաբիայի միջև առաջացած լարվածությունը Զարիֆը համարել է Միջին Արևելքում Դոնալդ Թրամփի վարած քաղաքականության արդյունքը, ասելով.«Միջին Արևելքի տարածաշրջանը բանակցությունների կարիք ունի»:
Զարիֆը հավելել է.«Սաուդյան Արաբիան պետք է դուրս գա Իրանին տարածաշրջանում մեկուսացնելու պատրանքից, քանի որ համագործակցությունը անհրաժեշտ է տարածաշրջանի անվտանության ապահովման համար»:
Իրաքից Քրդստանի անջատումը Զարիֆը «Ռազմավարական կարևոր սխալ» է համարել, ասելով.«Այս սխալի հետևանքները միայն Իրաքի Քրդստանով չեն սահմանափակվելու»: