Զարիֆ. Թրամփը հավանաբար չի հաստատի ՀԳՀԾ-ին Իրանի հավատարմությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i73405-Զարիֆ._Թրամփը_հավանաբար_չի_հաստատի_ՀԳՀԾ_ին_Իրանի_հավատարմությունը
ԻԻՀ ԱԳ նախարարն անդրադառնալով ՀԳՀԾ-ի հանդեպ ԱՄՆ նախագահի թշնամական դիրքորոշումներին, ասել է, որ իր ենթադրությամբ Դոնալդ Թրամփը հոկտեմբերին հրապարակելիք զեկույցում չի հայտարարի միջուկային համաձայնության հանդեպ Իրանի հավատարմության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 30, 2017 04:02 Asia/Tehran
  • Զարիֆ. Թրամփը հավանաբար չի հաստատի ՀԳՀԾ-ին Իրանի հավատարմությունը

ԻԻՀ ԱԳ նախարարն անդրադառնալով ՀԳՀԾ-ի հանդեպ ԱՄՆ նախագահի թշնամական դիրքորոշումներին, ասել է, որ իր ենթադրությամբ Դոնալդ Թրամփը հոկտեմբերին հրապարակելիք զեկույցում չի հայտարարի միջուկային համաձայնության հանդեպ Իրանի հավատարմության մասին:

ԱՄՆ-ի օրենքների համաձայն` Թրամփի կառավարությունը մինչև հոկտեմբերի 16-ն այդ երկրի Կոնգրեսին պետք է զեկույց ներկայացնի` ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմության կամ հավատարիմ չլինելու մասին:

Եթե Թրամփը հայտարարի, որ Իրանը ՀԳՀԾ-ին հավատարիմ չի եղել, Կոնգրեսը 60-օրյա ժամկետում որոշում պիտի ընդունի այն շրջափակումների վերականգնման մասին, որոնց գործադրումը ՀԳՀԾ-ի շրջագծում դադարեցվել է:

Մեհամմեդ Ջավադ Զարիֆն ուրբաթ օրը «Ֆայնանշըլ Թայմզ» և «Գարդիան» օրաթերթերին տված հարցազրույցում ընդգծել է. «Եթե ՀԳՀԾ-ն ամերիկացիների կողմից չեղարկվի, ԻԻՀ-ն իրեն պարտավորված չի զգալու հավատարիմ մնալ միջուկային համաձայնությամբ հստակեցված սահմանափակություններին»:

ԻԻՀ ԱԳ նախարարն ի դեպ Եվրոպային կոչ է արել ՀԳՀԾ-ն ԱՄՆ-ի կողմից ոչնչացվելու և Իրանի դեմ այդ երկրի շրջափակումների վերականգնման դեպքում դիմադրել այդ շրջափակումների գործադրմանը:

Հակառակ ՀԳՀԾ-ի մյուս կողմերի դիրքորոշման, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՀԳՀԾ-ն սարսափելի համաձայնություն է կոչել և պահանջել է դրա չեղարկումը, սակայն աշխարհը դեմ է ԱՄՆ-ի թշնամական այդ քայլին: