Զարիֆ. Թրամփը հավանաբար չի հաստատի ՀԳՀԾ-ին Իրանի հավատարմությունը
ԻԻՀ ԱԳ նախարարն անդրադառնալով ՀԳՀԾ-ի հանդեպ ԱՄՆ նախագահի թշնամական դիրքորոշումներին, ասել է, որ իր ենթադրությամբ Դոնալդ Թրամփը հոկտեմբերին հրապարակելիք զեկույցում չի հայտարարի միջուկային համաձայնության հանդեպ Իրանի հավատարմության մասին:
ԱՄՆ-ի օրենքների համաձայն` Թրամփի կառավարությունը մինչև հոկտեմբերի 16-ն այդ երկրի Կոնգրեսին պետք է զեկույց ներկայացնի` ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմության կամ հավատարիմ չլինելու մասին:
Եթե Թրամփը հայտարարի, որ Իրանը ՀԳՀԾ-ին հավատարիմ չի եղել, Կոնգրեսը 60-օրյա ժամկետում որոշում պիտի ընդունի այն շրջափակումների վերականգնման մասին, որոնց գործադրումը ՀԳՀԾ-ի շրջագծում դադարեցվել է:
Մեհամմեդ Ջավադ Զարիֆն ուրբաթ օրը «Ֆայնանշըլ Թայմզ» և «Գարդիան» օրաթերթերին տված հարցազրույցում ընդգծել է. «Եթե ՀԳՀԾ-ն ամերիկացիների կողմից չեղարկվի, ԻԻՀ-ն իրեն պարտավորված չի զգալու հավատարիմ մնալ միջուկային համաձայնությամբ հստակեցված սահմանափակություններին»:
ԻԻՀ ԱԳ նախարարն ի դեպ Եվրոպային կոչ է արել ՀԳՀԾ-ն ԱՄՆ-ի կողմից ոչնչացվելու և Իրանի դեմ այդ երկրի շրջափակումների վերականգնման դեպքում դիմադրել այդ շրջափակումների գործադրմանը:
Հակառակ ՀԳՀԾ-ի մյուս կողմերի դիրքորոշման, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՀԳՀԾ-ն սարսափելի համաձայնություն է կոչել և պահանջել է դրա չեղարկումը, սակայն աշխարհը դեմ է ԱՄՆ-ի թշնամական այդ քայլին: