Բորուջերդի.«ԱՄՆ Կոնգրեսը չի կարող հայտարարել, որ Իրանը հավատարիմ չէ ՀԳՀԾ-ին»:
https://parstoday.ir/hy/news/iran-i74115-Բորուջերդի._ԱՄՆ_Կոնգրեսը_չի_կարող_հայտարարել_որ_Իրանը_հավատարիմ_չէ_ՀԳՀԾ_ին
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահն ընդգծել է.«Քանի որ ՄԱԳԱՏԷ-ն հաստատել է,որ Իրանը հավատարիմ է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին, ԱՄՆ Կոնգրեսը չի կարող հայտարարել,որ Թեհրանը հավատարիմ չէ այս համաձայնությանը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 07, 2017 15:10 Asia/Tehran
  • Բորուջերդի.«ԱՄՆ Կոնգրեսը չի կարող հայտարարել, որ Իրանը հավատարիմ չէ ՀԳՀԾ-ին»:

Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահն ընդգծել է.«Քանի որ ՄԱԳԱՏԷ-ն հաստատել է,որ Իրանը հավատարիմ է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին, ԱՄՆ Կոնգրեսը չի կարող հայտարարել,որ Թեհրանը հավատարիմ չէ այս համաձայնությանը»:

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը՝ Ալլաեդդին Բորուջերդին ասել է.«Դոնալդ Թրամփը սիոնիստների ճնշումների տակ ներքաշվել է այնպիսի խաղի մեջ,որ վերջում ինքն է  լինելու այդ խաղի գլխավոր պարտվողը»:

«Վաշինգտոն Պոստ» թերթը գրել է.«Հավանաբար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի միջուկային համաձայնության մասին որոշումը թողնի ԱՄՆ Կոնգրեսին և փորձի այնպես անել ,որպեսզի կոնգրեականները չեղարկեն միջուկային գործարքը»:

Իրանի իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահը հավելել է.«ԱՄՆ-ն ՀԳՀԾ-ն խախտելով փորձում է Իրանին ճնշման տակ դնել»: