Գուտերեշը հուսով է պահպանել Իրանի միջուկային համաձայնությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i74151-Գուտերեշը_հուսով_է_պահպանել_Իրանի_միջուկային_համաձայնությունը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ Իրանի և 5+1 խմբի միջև կայացած միջուկային համաձայնությունը պահպանվելու է:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 08, 2017 11:24 Asia/Tehran
  • Գուտերեշը հուսով է պահպանել Իրանի միջուկային համաձայնությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ Իրանի և 5+1 խմբի միջև կայացած միջուկային համաձայնությունը պահպանվելու է:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության հաղորդմամբ՝  անդրադառնալով Իրանի հետ միջուկային համաձայնությունից ԱՄՆ-ի դուրս գալու նպատակով այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերին, Անտոնիո Գուտերեշը հավաստել է.«Այդ միջազգային համաձայնությունը համապատասխանում է ԱԽ-ի բանաձևերին և այդ գործարքին այլ կարևոր երկրներ են մասնակցել»:

Նշելով, որ Իրան-Վեցյակ միջուկային համաձայնությունը հավաքական անվտանգության ապահովմանն ուղղված կարևոր ու դրական քայլ է, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ համաձայնությունը պահպանվելու է :

Հակադարձելով ԱՄՆ-ի նախագահի թուիթերյան գրառումներին և Հյուսիսային Կորեայի միջուկային հարցի վերաբերյալ նրա  հայարարություններին, Գուտերեշն ասել է .«Չափազանց կարևոր է Անվտանգության խորհրդի միասնության պահպանումը, որպեսզի բոլոր երկրները լինեն միասնական»: