Գուտերեշը հուսով է պահպանել Իրանի միջուկային համաձայնությունը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ Իրանի և 5+1 խմբի միջև կայացած միջուկային համաձայնությունը պահպանվելու է:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության հաղորդմամբ՝ անդրադառնալով Իրանի հետ միջուկային համաձայնությունից ԱՄՆ-ի դուրս գալու նպատակով այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերին, Անտոնիո Գուտերեշը հավաստել է.«Այդ միջազգային համաձայնությունը համապատասխանում է ԱԽ-ի բանաձևերին և այդ գործարքին այլ կարևոր երկրներ են մասնակցել»:
Նշելով, որ Իրան-Վեցյակ միջուկային համաձայնությունը հավաքական անվտանգության ապահովմանն ուղղված կարևոր ու դրական քայլ է, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ համաձայնությունը պահպանվելու է :
Հակադարձելով ԱՄՆ-ի նախագահի թուիթերյան գրառումներին և Հյուսիսային Կորեայի միջուկային հարցի վերաբերյալ նրա հայարարություններին, Գուտերեշն ասել է .«Չափազանց կարևոր է Անվտանգության խորհրդի միասնության պահպանումը, որպեսզի բոլոր երկրները լինեն միասնական»: