Զարիֆ.«Իրանը տարածաշրջանի խաղաղության, կայունության ու անվտանգության պապհպանման կողմնակիցն է»
https://parstoday.ir/hy/news/iran-i74325-Զարիֆ._Իրանը_տարածաշրջանի_խաղաղության_կայունության_ու_անվտանգության_պապհպանման_կողմնակիցն_է
Իրանի ԱԳ նախարարը շեշտել է.«Թեհրանը տարածաշրջանի ժողովուրդների համար ցանկանում է խաղաղություն, կայունություն ու անվտանգություն»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 10, 2017 12:53 Asia/Tehran
  • Զարիֆ.«Իրանը տարածաշրջանի խաղաղության, կայունության ու անվտանգության պապհպանման կողմնակիցն է»

Իրանի ԱԳ նախարարը շեշտել է.«Թեհրանը տարածաշրջանի ժողովուրդների համար ցանկանում է խաղաղություն, կայունություն ու անվտանգություն»:

Ատլանտիկ պարբերականում տպագրված հոդվածում նշելով որ Իրանի մի շարք հարևանները չեն ձգտում տարածաշրջանի կայունությանը, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը գրել է.«Արևմուտքի դաշնակիցները իրենց ժողովուրդների խնդիրներին ուշադրություն դարձնելու փոխարեն իրենց հարստությունը ծախսում են զենքի գնման, վահաբականության տարածման, ահաբեկչական խմբերի աջակցման և տարածաշրջանի երկրներում այդ թվում Եմենում, Բահրեյնում, Սիրիայում և Իրաքում անապահովություն ստեղծելու համար»:

Նշելով որ միջուկային համաձայնության հաստատումից հետո Իրանի հարևանները կարող էին առևտրական հարաբերություններ ունենալ ԻԻՀ-ի հետ, Զարիֆը հավելել է.«Փոխարենը մի շարք հարևաններ փորձեցին տարածել այն միտքը, որ Իրանը տարածաշրջանի անկայունության արմատն է»:

Նա նշել է.«Ոչ մի երկիր չպետք է սարսափի Իրանի ռազմական ու հրթիռային կարողություններից, միթե այն, որ Իրանին հարձակվելու կամ այդ երկրի դեմ ահաբեկչական գործողության իրականացման մտադրություն ունենա»: