Բաղերի. Տարածաշրջանի խնդիրների արմատը «Փարավոնի պայմանագիրն» է/Մոսկվան ողջունել է Իրանի նախաձեռնությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i245966-Բաղերի._Տարածաշրջանի_խնդիրների_արմատը_Փարավոնի_պայմանագիրն_է_Մոսկվան_ողջունել_է_Իրանի_նախաձեռնությունը
Նշելով, որ տարածաշրջանի խնդիրների արմատը «Փարավոնի պայմանագիրն» է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի փոխքարտուղարը հավելել է. «Տարածաշրջանում նոր անվտանգության հավասարում ստեղծելու Իրանի նախաձեռնությունը ողջունվել է մի շարք երկրների կողմից»:
(last modified 2026-05-29T06:55:58+00:00 )
Մայիս 29, 2026 10:00 Asia/Tehran
  • Բաղերի. Տարածաշրջանի խնդիրների արմատը «Փարավոնի պայմանագիրն» է/Մոսկվան ողջունել է Իրանի նախաձեռնությունը

Նշելով, որ տարածաշրջանի խնդիրների արմատը «Փարավոնի պայմանագիրն» է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի փոխքարտուղարը հավելել է. «Տարածաշրջանում նոր անվտանգության հավասարում ստեղծելու Իրանի նախաձեռնությունը ողջունվել է մի շարք երկրների կողմից»:

Հինգշաբթի օրը,  Մոսկվա կատարած եռօրյա այցի ավարտին, Ալի Բաղերին լրագրողներին ասել է. «Մի շարք երկրների անվտանգության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ողջունվել է Իրանի առաջարկը, առ այն, որ ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի կողմից վերջերս իրականացված ռազմական ագրեսիայից հետո անհրաժեշտ է ստեղծել նոր հավասարում՝ խաղաղության և կայունության հասնելու համար։ Անվտանգության նոր հավասարման ձևավորումը պետք է ուղեկցվի տարածաշրջանի երկրների մասնակցությամբ և ամերիկյան միջամտության ու սիոնիստական ռեժիմի ազդեցության մերժմամբ»:

Բաղերին նշել է. «Բարձրաստիճան անվտանգության պաշտոնյաների հանդիպումը հարթակ էր ԱՄՆ միակողմանիության դեմ պայքարելու և երկխոսության համար՝ այն երկրների միջև համագործակցությունը ամրապնդելու համար, որոնք չեն ցանկանում ընդունել, որ ԱՄՆ-ն իր տեսակետներն ու քաղաքականությունը պարտադրում է այլ երկրներին»։

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի փոխքարտուղարն ասել է. «Սիոնիստական ռեժիմը հրապարակավ հայտարարել է, որ ձգտում է ընդլայնել իր անօրինական սահմանները և մտադիր է օկուպացնել տարածաշրջանի այլ երկրները։ Տարածաշրջանի համար ամերիկացիների կողմից Մեծ Մերձավոր Արևելքի շրջանակներում առաջարկված ագրեսիվ և անկայունացնող ծրագիրը այսօր սիոնիստների կողմից իրականացվում է որպես  Մեծ Իսրայել ծրագիր։ Երկու ծրագրերն էլ նույն բնույթն ունեն և արմատավորված են ամերիկյան միակողմանիության մեջ, և սիոնիստները, որպես ամերիկացիների հետևորդներ և վարձկաններ, ձգտում են տարածաշրջանում գերիշխանության դեր խաղալ»։

Բաղերին հավելել է. «Մոսկվայում կայացած  հանդիպման ժամանակ ես հայտարարել եմ, որ  ամերիկացիների և սիոնիստների այն պնդումները, թե Աբրահամյան ուխտը կարող է խաղաղություն և անդորր բերել տարածաշրջան, ոչ այլ ինչ է, քան սուտ։ Դա իրականում «Փարավոնի պայմանագիրն» է, որը գլխավորում է մարդասպան և մանկասպան փարավոնական ռեժիմը, և այս գաղափարի առաջխաղացումը կնպաստի տարածաշրջանում անկայունության և անապահովության ստեղծմանը»։

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի փոխքարտուղարը երեքշաբթի առավոտյան մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաների 14-րդ միջազգային հանդիպմանը։ Հանդիպման շրջանակներում Բաղերին հանդիպել է Ռուսաստանի, Պակիստանի, Իրաքի, Շվեյցարիայի, Բրազիլիայի, Եգիպտոսի, Հարավային Աֆրիկայի, Աֆղանստանի և Թաիլանդի ազգային անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաների հետ։