Վելայաթի.«Իրանի համար բոլոր տարբերակները դրված են սեղանին»
https://parstoday.ir/hy/news/iran-i74341-Վելայաթի._Իրանի_համար_բոլոր_տարբերակները_դրված_են_սեղանին
Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի իրագործումը վերահսկող հանձնախմբի անդամ Ալի Աքբար Վելայաթին ասել է.«ՀԳՀԾ-ի իրագործումը վերահսկող հանձնախումբն այսօր նիստ է գումարել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 10, 2017 14:30 Asia/Tehran
  • Վելայաթի.«Իրանի համար բոլոր տարբերակները դրված են սեղանին»

Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի իրագործումը վերահսկող հանձնախմբի անդամ Ալի Աքբար Վելայաթին ասել է.«ՀԳՀԾ-ի իրագործումը վերահսկող հանձնախումբն այսօր նիստ է գումարել»:

Ալի Աքբար Վելայաթին ասել է.«ՀԳՀԾ-ի իրագործումը  վերահսկող հանձնախմբի անդամների բանակցությունների արդյունքները հայտարարվելու են»:

«Իրանի համար բոլոր տարբերակները դրված են սեղանին և դիմացի կողմը պետք իմանա, որ ցանկացած քայլ կատարելու դեպքում, համարժեք պատասխան կստանա»,հավելել է Վելայաթին:

ԱՄՆ-ի կողմից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նկատմամբ շրջափակումներ սահմանվելու հավանականության մասին Վելայաթին ասել է.«Պահապանների կորպուսը տարածաշրջանում ԱՄՆ ընչաքաղցությունների դեմ պայքարում Իրանի ժողովրդի ներակայացուցիչն է և անկասկած եթե այդ կառույցի աջակցությունը չլիներ, այսօր ԻԼԻՊ-ի ահաբեկիչներն  իրենց ձեռքը վերցրած կլինեին Սիրիան ու Իրաքը»:

Վելայաթին նշել է.«Իրանի ողջ ժողովուրդը միատարր է,  իսկ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հանդիսանում է  այս դիմադրության խորհրդանիշը»: