Իրանը վճռական պատասխան կտա ՀԳՀԾ-ի դեմ ուղղված ԱՄՆ-ի ցանկացած քայլին
https://parstoday.ir/hy/news/iran-i74437-Իրանը_վճռական_պատասխան_կտա_ՀԳՀԾ_ի_դեմ_ուղղված_ԱՄՆ_ի_ցանկացած_քայլին
Իրանի իսլամական խորհրդարանի ղեկավար կազմի խոսնակն ասել է.«Եթե ԱՄՆ-ն մտադիր է դուրս գալ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից, պետք է հատուցում վճատարի, քանի որ Եվրամիությունը և «5+1» խումբը հովանավորում են այս միջուկային համաձայնությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 11, 2017 14:32 Asia/Tehran
  • Իրանը վճռական պատասխան կտա ՀԳՀԾ-ի դեմ ուղղված  ԱՄՆ-ի ցանկացած  քայլին

Իրանի իսլամական խորհրդարանի ղեկավար կազմի խոսնակն ասել է.«Եթե ԱՄՆ-ն մտադիր է դուրս գալ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից, պետք է հատուցում վճատարի, քանի որ Եվրամիությունը և «5+1» խումբը հովանավորում են այս միջուկային համաձայնությունը»:

Այսօր Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավաղ Զարիֆի ներկայությամբ կայացած  Իսլամական խորհրդարանի դռնբաց նիստի շրջանակներում Բեհրուզ Նեըմաթին ասել է.«Այս նիստում քննարկվել  են բոլոր հնարավոր սցենարները, որոնք  Թրամփը և Կոնգրեսը կփորձեն  իրականացնել ՀԳՀԾ-ի դեմ: Իրանը ևս իր հերթին նախագծեր է նախատեսել պատասխան քայլի համար»:

Անդրադառնալով Իրաքյան Քրդստանի անջատման հանրաքվեին, Նեըմաթին ասել է.«Իրանը հարգում է Իրաքի Սահմանադրության շրջանակում այդ երկրի  ինքնիշխանությունը»: