ՀԳՀԾ-ից դուրս գալով ԱՄՆ-ն կորցնելու է իր հեղինակությունը. Խոշռու
https://parstoday.ir/hy/news/iran-i74473-ՀԳՀԾ_ից_դուրս_գալով_ԱՄՆ_ն_կորցնելու_է_իր_հեղինակությունը._Խոշռու
Նշելով որ ՀԳՀԾ-ից դուրս գալը ԱՄՆ-ի հեղինակազկելու է ԱՄՆ-ին, ՄԱԿ-ում ԻԻՀ-ի ներկայացուցիչն ասել է.«Համաշխարհային խնդիրների հարցում ԱՄՆ-ն չի կարող և՛ խաղացողի և՛ իրավարարի դերում հանդես գալ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 12, 2017 07:05 Asia/Tehran
  • ՀԳՀԾ-ից դուրս գալով ԱՄՆ-ն կորցնելու է իր հեղինակությունը. Խոշռու

Նշելով որ ՀԳՀԾ-ից դուրս գալը ԱՄՆ-ի հեղինակազկելու է ԱՄՆ-ին, ՄԱԿ-ում ԻԻՀ-ի ներկայացուցիչն ասել է.«Համաշխարհային խնդիրների հարցում ԱՄՆ-ն չի կարող և՛ խաղացողի և՛ իրավարարի դերում հանդես գալ»:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, չորեքշաբթի երեկոյան CNN հեռուստատեսությանը տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե Իրանը ՀԳՀԾ-ի հարցով կրկին բանակցելո՞ւ է ԱՄՆ-ի հետ Ղոլամալի Խոշռուն ասել է.«Ի՞նչ վստահություն կա, որ կարողանաք կրկին բանակցել: Ոչ Իրանը և ոչ էլ ուրիշ մի այլ երկիր Վաշինգտոնին չի վստահելու»:

«ԻԻՀ-ն իր ժողովրդավարությունը արժանապատվությամբ աշխարհին ապացուցեց վերջերս անցկացված նախագահական ընտրությունների ընթացքում»,- շեշտել է Խոշռուն:

Նշելով որ տարածաշրաջում ԱՄՆ-ի միջամտությունները միայն ավերածության ու անվտանգության խափանման պատճառ են դարձել,  ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցիչը հավաստել է. «Հուսուվ եմ Թրամփը կհարգի տարածաշրջանի երկրների ներքին խնդիրներին չմիջամտելու մասին իր ժողովրդին տված խոստումը»: