Լարիջանի. Իրանի իշխանությունները Թրամփի հայտարարությունների հետ կապված որևէ տագնապ չունեն
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ընդգծել է. «ՀԳՀԾ-ի կապակցությամբ ԱՄՆ-ի նախագահի ծրագիրը հայտարարվելու շուրջ ԻԻՀ պատասխանատուների մոտ որևէ տագնապ գոյություն չունի»:
Ալի Լարիջանին հինգշաբթի օրը Համաշխարհային միջխորհրդարանական միության 137-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Սանկտ Պետերբուրգ ուղևորվելուց առաջ նշել է, որ ՀԳՀԾ-ն պահպանելու հարցում եվրոպական երկրները, Չինաստանն ու Ռուսաստանն Իրանի հետ ընդհանուր դիրքորոշում ունեն: Նա հավելել է. «Միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի դիրքորոշումները լուրջ չեն ընկալվում»:
«ՀԳՀԾ-ի հանդեպ ԱՄՆ-ի թշնամական կողմնորոշումը դիմագրավելու համար ԻԻՀ-ն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկել»,-հայտարարել է Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը:
Իր ներքին օրենքների համաձայն՝ ԱՄՆ կառավարությունը պարտավոր է 90 օրը մեկ անգամ Կոնգրեսին զեկուցել ՀԳՀԾ-ի շրջանակում ստանձնած պարտավորությունների հանդեպ Իրանի հավատարմության մասին: Թրամփն այս շաբաթ կներկայացնի այդ զեկույցը:
Եթե Թրամփը հայտարարի, որ Իրանը հավատարիմ չի եղել ՀԳՀԾ-ի հանդեպ, Կոնգրեսը 60-օրյա ժամկետում ՀԳՀԾ-ի գործադրմամբ առկախված շրջափակումների վերականգնման կապակցությամբ որոշում պիտի ընդունի: Եթե Կոնգրեսը կողմ քվեարկի շրջափակումների վերահաստատմանն, ԱՄՆ-ն հրաժարված կլինի ՀԳՀԾ-ից: