Իրանի բանակը դատապարտեց Պահակազորի դեմ ուղղված Թրամփի դիրքորոշումները
ԻԻՀ բանակը մի հաղորդագրությամբ դատապարտեց Իսլամական հեղափոխության պահակազորի դեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումներն ու հայտարարությունները:
ԻԻՀ բանակը հինգշաբթի գիշեր հրապարակված հաղորդագրության մեջ Իսլամական հեղափոխության պահակազորին ուղղված վիրավորանքն ԻԻՀ-ի ողջ համակարգի հանդեպ վիրավորանք բնութագրելով, ընդգծել է զինված ուժերի և հատկապես բանակի ու Իսլամական հեղափոխության պահակազորի միջև միասնականությունը:
«Եթե չլինեին Իրանի զինված ուժերի և հատկապես Պահակազորի քայլերն, այսօր ահաբեկչությունը տարածված էր լինելու տարածաշրջանի շատ երկրներում»,-ասված է ԻԻՀ բանակի հաղորդագրության մեջ:
Իրանի բանակն ընդգծել է. «Իրանի բանակն ու Իսլամական հեղափոխության պահակազորը միասնական ու միաձայն պաշտպանել են ու այսուհետ շարունակելու են պաշտպանել ԻԻՀ համակարգի սրբազան իդեալները»:
Իրանի դեմ Վաշինգտոնի հարձակողական նոր ռազմավարության համաձայն՝ ԱՄՆ-ի վարչակազմն ԻԻՀ-ի, այդ թվում Իսլամական հեղափոխության պահակազորի դեմ ճնշումների խստացման հարցում համագործակցելու է այդ երկրի Կոնգրեսի հետ:
Իսլամական հեղափոխության պահակազորն Իրաքում ու Սիրիայում ԱՄՆ-ի հովանավորած ահաբեկիչների դեմ պայքարի ուղղությամբ հիմնական դերակատարություն ունի: Իրաքում ու Սիրիայում թաքֆիրական-ահաբեկչական խմբերի դեմ պայքարի ուղղությամբ Իսլամական հեղափոխության պահակազորն այդ երկրների պաշտոնական դիմումի համաձայն խորհրդատվական օժանդակություն է ցուցաբերում նրանց, ինչը բնավ չի ուրախացնում Թրամփին: