Ղոլամալի Խոշռու «ՄԱԿ-ում պետք է գրանցվի Իրանի ներկայացրած փաստաթուղթը»
ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչը կոչ է արել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ՀԳՀԾ-ի դեմ ելույթը գրանցվել ՄԱԿ-ի ԱԽ-ում, որպես Իրանի դեմ հնչեցրած փաստաթուղթ:
Հակադարձելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ՀԳՀԾ-ի դեմ ելույթին, ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչ Ղոլամալի Խոշռուն ուրբաթ օրը մի նամակ հղելով ՄԱԿ-ի գլխավոր Քարտուղար Անտոնիո Գուտրեշին և Անվտանգության Խորհրդի հերթական նախագահ Ֆրանչոիս Դելատերային, կոչ է արել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ՀԳՀԾ-ի դեմ ելույթը գրանցել ՄԱԿ-ի ԱԽ-ում, որպես Իրանի դեմ հնչեցրած փաստաթուղթ:
Հաղորդագորությունում նշված է, որ ՀԳՀԾ-ն միջազգային համաձայնություն է ու մեծ ձեռքբերում է համարվում ժամանակակից դիվանագիտության ասպարեզում և հնարավոր չէ այն փոփոխության ենթարկել:
Հաղորդագրությունում նաև նշված է, որ ԻԻՀ արտաքին քաղաքականությունը հիմնված է միջազգային օրենքները հարգելու սկզբունքի վրա , սակայն ԱՄՆ-ի և նրա տարածաշրջանային դաշնակիցները փորձում են խուսափել իրականությունից: