ՀԳՀԾ-ի խախտման դեպքում Իրանը դադարեցնելու է լրացուցիչ արձանագրությունների իրականացումը
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է.«ՀԳՀԾ-ն խախտելու դեպքում, Իրանը դադարեցնելու է լրացուցիչ արձանագրությունների իրականացումը, քանի որ այսօր նա կամավոր է իրականացնում պրոտոկոլը»:
Քննադատելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հակաիրանական ու թշնամական դիրքորոշումը և հերքելով Իրանի ռազմական կենտրոններ ստուգումներ անցկացնելու նրա անօրինական պահանջը, Ալի Աքբար Սալեհին նշել է.«Իրանը հարգել է ՀԳՀԾ-ում նշված ստուգումների մասին հոդվածները և կատարել է իր պարտավորությունները»:
Նշելով, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը վերստին բանակցության ենթակա չէ, Սալեհին ավելացրել է,«Իրանի կողմից ՀԳՀԾ-ի խախտման վերաբերյալ Թրամփի հայտարարությունը Սիոնիստական ռեժիմի ցանկության ու գործադրած ճնշումների հետևանքն է»:
Սալեհիի հավաստմամբ,եթե ԻԻՀ-ի պետայրերը որևէ պատճառով նկատեն, որ ՀԳՀԾ-ն Իրանի համար այլևս շահեկան չէ, կարող են չորս օրերի ընթացքում սկսել քսան տոկոս հագեցվածությամբ ուրանի հարստացումը:
«ՄԱԳԱՏԷ-ն երեք անգամ ստուգումներ է անցկացրել Փարչինի օբյեկտում: Ստուգումների արդյունքում քննիչները հաստատել են, որ Իրանի դեմ ներկայացված բոլոր մեղադրանքներն անհիմն են». ասել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը: