Իրանն ու Դանիան կարևորել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը
Իրանի ֆինանսների նախարարը և Դանիայի զարգացման համագործակցության նախարարը կարևորել են երկկողմ հարաբերությունների ընդլայնումը և Դանիայի բանկային վարկերի ավելացումը:
Վաշինգտոնում համաշխարհային բանկի տարեկան գագաթնաժողովին առընթեր, Դանիայի զարգացումային համագործակցության նախարար ՝ Յուլլա Տու Տորնեասի հետ ունեցած հանդիպմանը, Մասուդ Քարբասյանը, երկու երկրի միջև տնտեսական համագործակցությունը համարել է տարածաշրջանի այլ երկրների հետ հարաբերությունների հիմնահողը:
Հանդիպմանը Յուլլա Տու Տորնեասին ասել է.«Հաշվի առնելով էներգետիկայի , շրջակա միջավայրի, ջրային ռեսուրսների կառավարման և ենթակառուցվածքային ոլորտներում Դանիայի տեխնիկական հագեցվածությունը, կարելի է զարգացնել այդ ոլորտներում երկու երկրների միջև համագործակցությունը»:
ԻԻՀ ֆինանսների նախարարը Վաշինգտոն է այցելել ՝ Համշխարհային բանկի տարկան գագաթնաժողովին մասնակցելու նպատակով : Տարեկան գագաթնաժողովը անցկացվում է հոկտեմբերի 12-ից 15-ը ՝ Վաշինգտոնում: