Իրանն աշխարհի ամենաառաջատար երկիրն է ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման առումով
https://parstoday.ir/hy/news/iran-i75078-Իրանն_աշխարհի_ամենաառաջատար_երկիրն_է_ոչ_վարակիչ_հիվանդությունների_կանխարգելման_և_վերահսկման_առումով
Ինչպես հաղորդում է Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայությունը, Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում անցկացված ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին նվիրված համաշխարհային խորհրդաժողովում, աշխարհի 80 երկրի առողջապահության նախարարների և այս ոլորտի բարձրաստիճան ներկայացուցիչների ներկայությամբ, Իրանը ներկայացվեց որպես աշխարհի ամենաառաջատար երկիրը՝ ոչ վարակիչ հիվանդությունների կանգխարգելման ու վերահսկման գործում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 21, 2017 13:45 Asia/Tehran
  • Իրանն աշխարհի ամենաառաջատար երկիրն է ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման առումով

Ինչպես հաղորդում է Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայությունը, Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում անցկացված ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին նվիրված համաշխարհային խորհրդաժողովում, աշխարհի 80 երկրի առողջապահության նախարարների և այս ոլորտի բարձրաստիճան ներկայացուցիչների ներկայությամբ, Իրանը ներկայացվեց որպես աշխարհի ամենաառաջատար երկիրը՝ ոչ վարակիչ հիվանդությունների կանգխարգելման ու վերահսկման գործում:

Հոկտեմբերի 18-20-ը Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում կայացած   ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին նվիրված  համաշխարհային խորհրդաժողովում ընթերցվել է նաև Իրանի իսլամական հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի ուղերձը:

Խորհրդաժողովի շրջանակներում, Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարար Բաղեր Լարիջանիի գլխավորած պատվիրակությունը հանդիպել ու բանակցել է Բրազիլիայի ու Էկվադորի առողջապահության նախարարների հետ:

Իրանի և Բրազիլիայի առողջապահության նախարարներ՝ Բաղեր Լարիջանին և  Ռիչարդո Բարրոսն ընդգծել են համատեղ համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը ,մասնավորապես պատվաստանյութի արտադրության ոլորտում:

Բաղեր Լարիջանին և Էկվադորի առողջապահության նախարար՝ Քարինա Վանս Մաֆլան ևս բանակցել են առողջապահության ոլորտում համագործակցության շուրջ: