Իրանն աշխարհի ամենաառաջատար երկիրն է ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման առումով
Ինչպես հաղորդում է Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայությունը, Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում անցկացված ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին նվիրված համաշխարհային խորհրդաժողովում, աշխարհի 80 երկրի առողջապահության նախարարների և այս ոլորտի բարձրաստիճան ներկայացուցիչների ներկայությամբ, Իրանը ներկայացվեց որպես աշխարհի ամենաառաջատար երկիրը՝ ոչ վարակիչ հիվանդությունների կանգխարգելման ու վերահսկման գործում:
Հոկտեմբերի 18-20-ը Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում կայացած ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին նվիրված համաշխարհային խորհրդաժողովում ընթերցվել է նաև Իրանի իսլամական հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի ուղերձը:
Խորհրդաժողովի շրջանակներում, Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարար Բաղեր Լարիջանիի գլխավորած պատվիրակությունը հանդիպել ու բանակցել է Բրազիլիայի ու Էկվադորի առողջապահության նախարարների հետ:
Իրանի և Բրազիլիայի առողջապահության նախարարներ՝ Բաղեր Լարիջանին և Ռիչարդո Բարրոսն ընդգծել են համատեղ համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը ,մասնավորապես պատվաստանյութի արտադրության ոլորտում:
Բաղեր Լարիջանին և Էկվադորի առողջապահության նախարար՝ Քարինա Վանս Մաֆլան ևս բանակցել են առողջապահության ոլորտում համագործակցության շուրջ: