Էրաղչի .«Աշխարհն աջակցում է ՀԳՀԾ-ին»
Իրավական ու միջազգային հարցերում ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալն ասել է.«Աշխարհն է աջակցում ՀԳՀԾ-ին: Այդ իրողությունը մեկ անգամ ևս կարևորվել է Մոսկվայի միջուկային զենքերի չտարածման համաժողովում»:
Հոկտեմբերի 22-ին ԻՌՆԱ գործակալությանը տված հարցազրույցում, Սեյյեդ Աբբաս Էրաղչին դրական է գնահատել Մոսկվայում կայացած համաձայնության և Ռուսաստանի պետայրերի հետ բանակցությունների արդյունքներն, ասելով.«Հանդիպումներում նշվել է, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը վերստին քննարկման ենթակա չէ և ընդունելի չէ որևէ լրացուցիչ հայտարարություն: ՀԳՀԾ-ի պահպանումը կարևորվել է նաև համաժողովի մասնակիցների կողմից»:
«Դոնալդ Թրամփի հակաիրանական դիրքորոշման պատճառով, ԱՄՆ-ն հայտնվել է համաշխարհային մեկուսացման մեջ: Համաշխարհային կազմակերպությունները և տարբեր երկրներ կողմ են ՀԳՀԾ-ի պահպանմանը».-հավաստել է Էրաղչին:
Հոկտեմբերի 21-ին ավարտվել է Մոսկվայի միջուկային զենքերի չտարածման համաժողովը: