Խոշռու .«ՀԳՀԾ-ի հարցում ԱՄՆ-ը պատրվակներ են փնտրում»
https://parstoday.ir/hy/news/iran-i75155-Խոշռու_._ՀԳՀԾ_ի_հարցում_ԱՄՆ_ը_պատրվակներ_են_փնտրում
Անդրադառնալով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի նկատմամբ ԱՄՆ-ի քայլերին, ՄԱԿ-ում ԻԻՀ-ի ներկայացուցիչն ասել է.«Ամերիկացիները պատրվակներ է փնտրում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 23, 2017 07:19 Asia/Tehran
  • Խոշռու .«ՀԳՀԾ-ի հարցում ԱՄՆ-ը պատրվակներ են փնտրում»

Անդրադառնալով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի նկատմամբ ԱՄՆ-ի քայլերին, ՄԱԿ-ում ԻԻՀ-ի ներկայացուցիչն ասել է.«Ամերիկացիները պատրվակներ է փնտրում»:

«ԱՄՆ ազգային ռադիո»-ին տված հարցազրույցում, Ղոլամալի Խոշռուն ասել է , որ ամերիկացիները բազմիցս խոստովանել են ՀԳՀԾ-ի նկատմամբ Իրանի հավատարմության մասին , իսկ Դոնալդ Թրամփն այլ բան է ասում: «ԱՄՆ-ի գործող կառավարությունը պատրվակներ է փնտրում հակաիրանական շրջափակումներ գործադրելու համար, ինչը չի համապատասխանում ՀԳՀԾ-ի ոգուն ու բովանդակությանը»նշել է Խոշռուն:

ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցիչն ասել է.«Համաձայնության բոլոր կողմերը պետք է հարգեն ՀԳՀԾ-ի բոլոր հոդվածները և եթե որևէ երկիր չկատարի իր պարտավորությունն, ապա Իրանը ևս չի մնալու համաձայնության մեջ»:

Նշելով, որ ՀԳՀԾ-ն վերստին բանակցության ենթակա չէ, Ղոլամալի Խոշռուն հավաստել է.«Ոչ մի երկիր չի կարող Միջուկային համաձայնությանը հոդվածներ կցել կամ ինչ-որ բաժիններ կրճատել դրանից»:

Խոսելով Միջին Արևելքում ԱՄՆ-ի քայլերի մասին, Խոշռուն նշել է.«Տարածաշրջանի և  աշխարհի տարբեր երկրներում, նույնիսկ հենց ամերիկայում շատերը դժգոհ են Իրաքում, Սիրիայում և Եմենում այդ երկրի իրականացրած քայլերից: Այս գործընթացը ծախսատար ու վտանգավոր է»: