Ամոլի Լարիջանի .«Իրանը չի բանակցելու հրթիռային կարողության հարցի շուրջ»
https://parstoday.ir/hy/news/iran-i75177-Ամոլի_Լարիջանի_._Իրանը_չի_բանակցելու_հրթիռային_կարողության_հարցի_շուրջ
Իրանի դատական իշխանությունների ղեկավարն ասել է .«ԻԻՀ հրթիռային կարողությունը կրում է պաշտպանական բնույթ և Իրանն այդ հարցի շուրջ բանակցության չի նստելու»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 23, 2017 14:33 Asia/Tehran
  • Ամոլի Լարիջանի .«Իրանը չի բանակցելու հրթիռային կարողության հարցի շուրջ»

Իրանի դատական իշխանությունների ղեկավարն ասել է .«ԻԻՀ հրթիռային կարողությունը կրում է պաշտպանական բնույթ և Իրանն այդ հարցի շուրջ բանակցության չի նստելու»:

Երկուշաբթի օրը անդրադառնալով ԱՄՆ-ի կառավարության հակաիրանական քաղաքականություններին, Այաթոլլահ Սադեղ Ամոլի Լարիջանին ասել է.«Իսլամական հեղափոխությունից հետո ստացած փորձերից , այդ թվում Սադդամի ռեժիմին ԱՄՆ-ի ցուցաբերած աջակցություններից ելնելով, Իրանն իր ողջ ջանքը գործադրելու է կանխարգելիչ ու պաշտպանության կարողությունները զարգացնելու համար»:

Խոսելով Իրանի կողմից ահաբեկչությանը ցուցաբերվող աջակցության վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունների մասին, Իրանի դատական իշխանության ղեկավարն ասել է .«Ամերիկացիներն անվտանգության հաստատման պատճառաբանությամբ Իրաք մտան, սակայն այդ երկրի ենթակառուցվածքները ոչնչացվելուց հետո, փորձում էին պահպանել ահաբեկչական խմբավորումներին: Սակայն Դիմադրության ճակատին Իրանի ցուցաբերած խորհրդատվական պաշտպանությունների արդյունքում, նրանց ծրագրերը ձախողեցին»: